211652_close_icon
views-count1859 դիտում article-date 11:22 23-09-2019

Քաշաթաղում գյուղատնտեսական քոլեջ է կառուցվում

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ընդունել է «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» պատասխանատուներին՝ հանձինս հիմնադիր նախագահ և փոխնախագահ տեր և տիկին Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների։ Տեղեկացնում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի մամուլի և արտաքին կապերի պատասխանատուն։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ս․ Սարգսյանի նստավայրում կայացել է հիմնադրամի միջոցներով Բերձոր քաղաքում կառուցվելիք գյուղատնտեսական քոլեջի ստեղծման ծրագրի և այն իրականացնող հիմնադրամի ներկայացումը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» ղեկավարները, խորհրդի անդամ Հակոբ Պողոսյանը, հայաստանյան ներկայացուցիչ Նորիկ Թունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը, վերջինիս տեղակալ Հովհաննես Սահակյանը, վարչակազմի պաշտոնատար անձինք, ուսումնական կոլեկտիվների ներկայացուցիչներ, Բերձոր համայնքի նորընտիր ղեկավար Նարեկ Ալեքսանյանը, համայնքի ավագանին։ Բացման և ողջույնի խոսքում հիմնադրամի նախագահ Ա․ Աբրահամյանը ներկայացրել է իրենց գործունեության տեսլականը, այն է՝ հայրենիքի արտամայրաքաղաքային հատվածներում կիրառական և արագ կապիտալիզացվող գիտելիքներ և հմտություններ փոխանցող կրթական հաստատությունների հիմնման միջոցով նպաստել փոքր քաղաքային և գյուղական համայնքների կարդային բազայի երիտասարդացմանը, տեղում վերատադրմանը և գործառնությանը։ Ա․ Աբրահամյանը ներկաներին հայտնել է, որ պատրաստ են ընդունելու առաջարկներ և օգնություն քոլեջի կադրային և աշակերտական համալրման, ինչպես նաև առարկայացանկի որոշարկման հարցում։ Միաժամանակ «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» նախագահը տեղեկացրել է, որ այս պահին նախապես հաստատված առարկաներն են անասնաբուժություն, անասնաբուծություն, կաթնամթերքի արտադրություն, մեղվաբուծություն, այգեգործություն, անտառային տնտեսություն, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկում։

Նմանատիպ նյութեր