211652_close_icon
views-count11982 դիտում article-date 10:56 23-09-2019

Ռուսաստանում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է տեղական [url=https://www.fontanka.ru/2019/09/21/016/]fontanka.ru[/url]-ն: Միջադեպի վերաբերյալ ՌԴ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում: Հաղորդվում է, որ նորակառույց «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ: «Ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել դրանով աջուձախ հարվածներ հասցնել»,- փոխանցում է աղբյուրը: Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց թվում կան նաև հայեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր