211652_close_icon
views-count1093 դիտում article-date 10:27 23-09-2019

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս տեղեկությունը հաստատել են Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները: Նախագահների հանդիպումը տեղի կունենա Թրամփի շուրջ ծագած հերթական սկանդալի ֆոնին: Ամերիկյան թերթերը շաբաթավերջին տեղեկացրել էին, որ Սպիտակ տան ղեկավարը Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իբր պահանջել է, որ ուկրաինացի իրավապահները հետաքննեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու` Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը: Թրամփը, ինչպես նաև պաշտոնական Կիևը այս տեղեկությունները հերքում են:

Նմանատիպ նյութեր