211652_close_icon
views-count19124 դիտում article-date 10:14 23-09-2019

Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ-ն։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Նմանատիպ նյութեր