211652_close_icon
views-count1296 դիտում article-date 10:01 23-09-2019

ԵՊՀ-ում զանգվածային իրավախախտումներ են տեղի ունենում․ ՔԻՊ-ն ահազանգում է

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ահազանգում է ԵՊՀ-ում իրականացվող մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին։ Տարածված հայտարարության մեջ ասվում է․ ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը։ Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, կրթության ոլորտի պատասխանատուներին պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի զանգվածային իրավախախտումների արդյունքում ոտնահարվող ՀՀ օրենքները, ՀՀ քաղաքացու և մարդու իրավունքները։ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպան համայնքին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Հայաստանի բուհերին վեր կանգնել քաղաքական կոնյուկտուրայից և պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների զանգվածաբար խախտվող իրավունքները, ինչի մասին հրապարակումներ են եղել նաև տպագիր և էլեկտրոնային մամուլում»։

Նմանատիպ նյութեր