211652_close_icon
views-count3049 դիտում article-date 09:28 23-09-2019

ԱՊՀ հետախուզությունների տնօրենները Կազանում ամենամյա խորհրդակցություն կանցկացնեն

Այսօր Կազանում խորհրդակցություն կանցկացնեն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները՝ հետախուզական գործունեության մասին։ Մասնակիցները մտադիր են քննարկել արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը, լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ «Խորհրդակցական մարմնի նախագահը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, կբացի ԱՊՀ հետախուզությունների տնօրենների համաժողովը։ Սպասվում է, որ խորհրդակցության ընթացքում կողմերը կհաստատեն Համագործակցության տարածքում կայունության եւ անվտանգության բարձրացմանն ուղղված փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Նիստի ժամանակ կքննարկվեն ԱՊՀ անդամ պետությունների՝ արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր