2190 դիտում
20:53 22-09-2019
Ռուբեն Ռուբինյան. Սա երեսպաշտության գագաթնակետն է
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս. Սարգսյանի և ամբաստանյալ Ռ. Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության վառ օրինակն էին:
Կոռուպցիոն համակարգեր ստեղծած ու հովանավորած, ընտրակաշառքի միջոցով մի ամբողջ ժողովրդի շղթայած, ընտանիքներով հարստացած, ազատ մամուլ ճնշած, առած, դրանով տարիներ շարունակ հանրությանը աղբ ու մանիպուլյացիա մատուցած, արտագաղթի արդյունքում երկիրն ամայացրած անձինք խոսում են ազգային, ավանդական արժեքներից։
Ինչու են խոսում՝ որովհետև ուրիշ ասելու բան չունեն:
Սա, երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ։
Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը:
Վերադարձ հնին չի լինելու, գաղջը վերջացել է, ազատ ու ժողովրդավարական Հայաստանը շարժվելու է առաջ»:
Նմանատիպ նյութեր
3898 դիտում
16:29 10-12-2017
Նեթանյահուն մեղադրել է ԵՄ-ին երեսպաշտության և երկակի ստանդարտների մեջ
25535 դիտում
10:50 10-03-2018
Առանց առիթի ողբալը ռաբիսության գագաթնակետն է. «Առավոտ»
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ