211652_close_icon
views-count2931 դիտում article-date 21:33 22-09-2019

Սաուդյան Արաբիան Իրանի հարձակումը նավթային օբյեկտների վրա կգնահատի որպես պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեհրանը սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների համար պատասխանատվություն է կրում և եթե ապացուցվի, որ հարձակումը տեղի է ունեցել Իրանի տարածքից, ապա Էր-Ռիյադը այն կգնահատի որպես պատերազմական գործողություն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը: «Մենք համարում ենք, որ Իրանը պատասխանատվություն է կրում դրա համար, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը պատրաստվել էին Իրանում և Իրանի կողմից էին տեղափոխվել: Բայց եթե հարձակումն իրականացվել է Իրանի տարածքից, ապա սա լրիվ այլ խոսակցություն է: Դա գնահատվելու է որպես պատերազմական գործողություն», ասել է ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ բոլոր դեպքերում «ոչ ոք չի ցանկանում պատերազմ և ցանկանում են այս իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով»: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացառում պատերազմի սկիզբը, բայց իրենք չեն առաջինը սկսելու: Այդպես Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնաբանել էր Վաշինգթոնի որոշումը՝ Մերձավոր Արևելք ուղարկել լրացուցիչ զորքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր