211652_close_icon
views-count2595 դիտում article-date 17:44 22-09-2019

Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ-անոց ծանրաձողը, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Անդրանիկ Կարապետյանի համար տխուր ավարտ ունեցավ: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացնելով 195 կգ-ը: Արդյունքում Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:

Նմանատիպ նյութեր