211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:24 22-09-2019

Ծաղկաձորում և Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազ չի լինի

«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի, «Ալվա», «ԵՊՀ», «Թեղենիս» հանգստյան տների, «Բուրմունք» հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Արագածոտնի մարզի Քուչակ, Հարթավան, Արագած, Երնջատափ, Նորաշեն, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան գյուղերի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր