211652_close_icon
views-count46294 դիտում article-date 10:20 22-09-2019

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները ունեն արդեն կասկածներ, թե ովքեր են կրակոցներ արձակել Աղավնատուն գյուղում 3 քաղաքացիների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցները որպես կասկածյալ որոնում են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 45-ամյա Գարսևան Միսակյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 17-ին հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները ուենն նաև կասկածներ, որ կրակոցներ արձակողներից մեկը եղել է Գ. Միսակյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/19/1135522/?fbclid=IwAR1G2McyDG-bW0Cs6XQMfqcEVdqYSVXZRbg7K8djbArb5ybx7YZLhJGpsK8]ավելի վաղ[/url] հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել էին սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցների ինքնությունը, սպանության փորձ, որի ժանանակ հնչել էին կրակոցներ և 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին՝ 2-ը՝ Էրեբունի, մեկը՝ Վաղարշապատ բժշկական կենտրոններ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են նշված գյուղի Ն. Մաթևոսայն և Ս. Ավագյան փողոցների խաչմերուկում նշված գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանի, 44-ամյա Արման Կիրակոսյանի և 25-ամյա Հարություն Հարությունյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր