211652_close_icon
views-count16158 դիտում article-date 20:43 21-09-2019

2015թ․ դատապարտյալից «սպարտիվկա» վերցնելու համար «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատված Մանուկ Պողոսյանը նշանակվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետի ԺՊ. Tert.am

Վերջերս կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը, այժմ նրան փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատարը: [url=https://www.tert.am/am/news/2019/09/21/Poghosyan-qkh/3098932?fbclid=IwAR3deIR6i5BKFdOBcfHRoQW8fir00SsO9ehYlZ91gy86x_WLsFlMXr-VBZE]Tert.am[/url]-ի տեղեկություններով՝ Լյովա Բաղդասարյանին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով փոխարինում է Մանուկ Պողոսյանը, ով հայտնի է դատապարտյալից «սպարտիվկա» կաշառք ստանալու պատմությամբ: Հիշեցնենք, որ 2015թ․ Մանուկ Պողոսյանը զբաղեցնում էր «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը, ով նույն ՔԿՀ-ում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից: Արթուր Քանանյանն իր եղբորը, մասնավորապես, ասել էր, որ հրահանգում է 30 հազար դրամանոց «սպարտիվկա» տալ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, ինչը և արվել էր: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/21/Poghosyan-qkh/3098932?fbclid=IwAR3deIR6i5BKFdOBcfHRoQW8fir00SsO9ehYlZ91gy86x_WLsFlMXr-VBZE]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր