211652_close_icon
views-count1593 դիտում article-date 22:06 21-09-2019

Փոխվարչապետ Ավինյանը հանդիպել է Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական հիմնարար փոփոխություններին և բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին: Ուրբասերի միջազգային բիզնեսի ղեկավար Ռամոն Ռեբուելտան ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները՝ նշելով, որ բացի Իսպանիայից իրենք աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն ասել է, որ հետաքրքված են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են աղբահանության և թափոնների կառավարման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր