211652_close_icon
views-count15663 դիտում article-date 18:56 21-09-2019

Անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ տոնական միջոցառում անցկացվեց նաև ոստիկանության կրթահամալիրում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անկախությունը բարձրագույն արժեք է, ձեռքբերում բոլորի և հնարավորություն յուրաքանչյուրի համար։ Անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ տոնական միջոցառում անցկացվեց նաև ոստիկանության կրթահամալիրում։ Միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությամբ։ Դիպլոմները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Նա շնորհավորեց իրավագետ-ոստիկաններին և մաղթեց՝ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հանուն անկախ պետականության ամրապնդման։ Միջոցառումը շարունակվեց Անկախության օրվա առթիվ ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության կրթահամալիրի պետի հրամաններով խրախուսված ծառայողների պարգևների հանձնումով։ Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով։ Կրթահամալիրի սովորողների և դասախոսների համար ելույթ ունեցան սիրված ու ճանաչված արտիստներ, համերգային կոլեկտիվներ ինչպես և կրթահամալիրի սովորողներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր