Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն համայնքների հարակից անտառներում մոտ կես ժամ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից:
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:35-ին:
Այրվել է մոտ 8 հա անտառածածկ, բուսածածկ տարածք և մոտ 3 հա խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Լիճք գյուղի 3 բնակիչ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն համայնքների հարակից անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.09.21 14:33


Twitter
Вконтакте
Одноклассники
