211652_close_icon
views-count2077 դիտում article-date 14:33 21-09-2019

Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների արժանացածներին կհրավիրի Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/988917.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սահակյանն այս մասին ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում: «Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք է: Եվ այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այդ մրցանակաբաշխությանը՝ մտահաղացում է առաջացել, մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին հրավիրելու եմ մեր հայրենիքի արցախյան հատված ու նորից մեծարելու եմ նրանց: Այս կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այս կերպ է պետք սիրել հայրենիքը: Ես նաև Արցախում իբրև հնարավորություն եմ օգտագործելու՝ խորանալու, հասկանալու, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին, և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,-ասաց Սահակյանը: Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության տոնի առիթով՝ ցանկանալով, որ հաջողությունն ուղեկից լինի հայրենաշինության ճանապարհին: Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին հանձնում են մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը: Նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն

Նմանատիպ նյութեր