211652_close_icon
views-count12563 դիտում article-date 14:24 21-09-2019

Հայաստանում սպասվում է մինչև 20-25 մ/վ արագությամբ քամու ուժգնացում. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ի ցերեկը ՀՀ հյուսիսային շրջաններում, իսկ սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, իսկ սեպտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0927805001569057673137084.jpg[/img] Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0136448001569057661122042.jpg[/img]

Նմանատիպ նյութեր