211652_close_icon
views-count1570 դիտում article-date 13:40 21-09-2019

Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ. Մայք Պոմպեո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում, որը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում, ասվում է. «ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնի օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա հայերի հաջորդ սերունդների համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության»:

Նմանատիպ նյութեր