211652_close_icon
views-count1010 դիտում article-date 16:38 20-09-2019

Շարունակվում է աշխատանքը Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ.նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար Հենրի Պրոգլյոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին: Ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման եւ արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։ Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի եւ դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին: Հենրի Պրոգլյոյի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել էր դեռեւս այս տարվա փետրվարին՝ Փարիզում: Այնուհետև հայտնի գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Նմանատիպ նյութեր