211652_close_icon
views-count13369 դիտում article-date 14:55 20-09-2019

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Վահե Պետիկի Հարությունյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի Հարությունյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է հրամանագրում: Վահե Հարությունյանի կենսագրությունը 2017 թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ 07.11.2016 թ.-23.03.2017 թթ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական 04.07.2015-05.11.2016 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ 13.02.2015-04.07.2015 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ 31.12.2013-13.02.2015 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ 28.12.2013-31.12.2013 թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ 25.07.2012-05.09.2012 թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ 30.11.2007-25.07.2012 թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ 11.01.2007-30.11.2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ 12.01.1999-11.01.2007 թթ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ 11.07.1997-12.01.1999 թթ. Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ 1994-1996թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում Կրթություն 1989-1994 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ Ամուսնացած է, ունի երեք որդի:

Նմանատիպ նյութեր