211652_close_icon
views-count2148 դիտում article-date 14:58 20-09-2019

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր