211652_close_icon
views-count145408 դիտում article-date 13:08 20-09-2019

Նոր մանրամասներ՝ երեկ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձից. հայտնաբերվել է հանցագործության գործիք «Չերչիլ» տիպի հրացանը, 31-ամյա կասկածյալը որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի մի քանի ստորաբաժանումների և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Վանաձորում սպանության փորձ կատարողի կողմից հանցագործության գործիք օգտագործված «Չերչիլ» տիպի որսորդական հրացանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է գետում, իսկ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները փնտրում են Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ալեն Վարդանյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու հնարավոր է՝ այսօր քննչական մարմինը միջնորդություն ներկայացնի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Ա. Վարդանյանի նկատմամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/19/1135529/?fbclid=IwAR2tnAk3dhuxJQ9ohGSwIb9o2-uhw_oHdZm8o9yiFm8G0QQULVIlNCDbW2Y]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ր ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Հայաստանի քննաչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ և քննչական խմբեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հրազենային վնասվածքներ ստացած Գ. Սահակյանը նախկինում 9 տարի եղել էր դատապարտված և 1 տարի առաջ էր ազատվել և ըստ տեղեկությունների՝ նա դատապարտված էր եղել առանձապես ծանր հանցագործության համար։ Առողջաահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր