211652_close_icon
views-count1038 դիտում article-date 12:24 20-09-2019

Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի Անանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր