211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:20 20-09-2019

Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում

Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում: AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին սեպտեմբերի 17-ին նշվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համատեղ համագործակցության ուղղությունները: «Մենք աջակցում ենք Հայաստանի եվրաինտեգրման ուղուն և պատրաստ ենք օգնություն և աջակցություն ցուցաբերել ոստիկանության, սահմանային ծառայության և փրկարարական համակարգերի բարեփոխման գործում», - նշել է Արսեն Ավակովը: Ուկրաինայի ՆԳՆ կապի բաժինը, Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են քաղաքացիական անվտանգության ոլորտում: Ինչպես նաև Ուկրաինայում մեծ և հինավուրց հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերով: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:

Նմանատիպ նյութեր