1498 դիտում
13:30 20-09-2019
ԵՊՀ-ում բացվելու է գեղանկարների ցուցահանդես
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում ու ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, բացվելու է ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացվելու են ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների և անհատական հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
Ցուցադրվելու են նաև ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերը:
Իսկ ավելի ուշ՝ 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենալու ուսանողական ֆլեշմոբ, որը նույնպես նվիրված է լինելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Միջոցառումներին ներկա են լինելու ԵՊՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ինչպես նաև ուսանողներ և հյուրեր:
Նմանատիպ նյութեր
1757 դիտում
18:53 06-09-2016
Հայաստանի ազգային արխիվում անկախության 25-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվելու
Այս բաժնից
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
544 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան
502 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ