211652_close_icon
views-count2582 դիտում article-date 10:24 20-09-2019

Վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին: «Թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե Արման Սարգսյանի պարագայում, եթե այս ընթացքում արձանագրենք երկուստեք արդյունքների գոհացուցիչ լինելը, ապա այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ դժվար ժամանակաշրջանում, Ձեր հոգածության համար, որը զգացել էր մեր ամբողջ համակարգը: Անելու եմ ամեն ինչ՝ արդարացնելու Ձեր հույսերը: Երբ նշանակվեցի առաջին տեղակալի պաշտոնում, ասացի, որ ինձ բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու վաղվա լավ երկրի կերտմանը: Կարող եմ ասել, որ Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ, վստահ եմ, որ ինձ օժանդակելու են, աշխատելու ենք ավելի լավ երկիր ունենալու համար»,-ասաց Արման Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր