«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման մասին որոշ տեղեկություններ արդեն հրապարակվել են:
«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հիմնականում խոսել է ուժայինների հրաժարականների մասին, սակայն առանձնապես մանրամասներ չի ներկայացրել, ուղղակի հայտարարել է որ «այս փուլում ունենք նման օրակարգ, փակագծերը չեմ կարող բացել»։Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, վարչապետն ասել է, որ մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը։
Նիստի վերջում նա հորդորել է ԱԺ-ում ավելի ակտիվ գործունեություն ծավալել, քանի որ «առաջիկայում թեմաներն ավելի են ծանրանալու»։
Թերթի աղբյուրն ասել է նաև, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է անցկացնել ԱԺ ևս մի արտահերթ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կընդունվի և օրենքի ուժ կստանա արդեն առաջին ընթերցում անցած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Այս փուլում ունենք նման օրակարգ, փակագծերը չեմ կարող բացել. Փաշինյան․ մանրամասներ ՔՊ նիստից․ «Փաստ»
2019.09.20 10:24


Twitter
Вконтакте
Одноклассники
