211652_close_icon
views-count1201 դիտում article-date 09:49 20-09-2019

ՀՀ-ն կդիրքավորվի ՏՏ միջազգային քարտեզում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում: Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT 2019»-ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռևս 2014-ին: «Դա այն միջոցառումն է և այն վայրը, որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են և հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան: Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է զարգանում և ապագայի տեսլականը շատ կարևոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը: Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու կարևորությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր