211652_close_icon
views-count14527 դիտում article-date 23:00 19-09-2019

Ավանդույթ դարձած միջոցառման ժամանակ զորամասին հանձնվեց նաև տեսահսկման սարքավորում, որն ավելի արդյունավետ է դարձնում մշտական դիրտարկումները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախում իրականացնում էր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը, որի ընթացքում այցելեց ԱՀ մի քանի զորամասեր: Ծրագրի իրականացման երրորդ օրը ՀԿ-ի անդամները եղան Մարտակերտի N զորամասում և վերջինիս պահպանության տակ գտնվող դիրքերում: Ավանդույթ դարձած միջոցառման ժամանակ մի շարք զինծառայողներ ստացան պատվոգրեր և խրախուսական պարգևներ: Բացի խրախուսանքներից, զորամասին հանձնվեց նաև տեսահսկման սարքավորում, որն ավելի արդյունավետ է դարձնում մշտական դիրտարկումները: Մշտական այցելությունները զորամասեր թույլ են տալիս արձանագրել այն հանգամանքը, որ զորամասերում թե՛ տեխնիկական, թե՛ այլ պայմանների բարելավման տեսանկյունից զորամասերն ունեն աչքի ընկնող փոփոխություններ, ինչը հատկապես վերաբերում է Մարտակերտի N զորամասին: Դիրքերում ամրաշինական և ինժեներական բարելավումներին զուգընթաց զորամասում ընթանում են նաև շինարարական ակտիվ աշխատանքներ: Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+

Նմանատիպ նյութեր