211652_close_icon
views-count3296 դիտում article-date 22:03 19-09-2019

Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը: Բուրջ Խալիֆա (արաբ․՝ «Խալիֆայի աշտարակ») երկնաքեր է Դուբայում։ 2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր եւ ավելի քան 163 հարկ)։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին կտոնի անկախության 28-րդ տարեդարձը:

Նմանատիպ նյութեր