211652_close_icon
views-count1212 դիտում article-date 21:11 19-09-2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին: Փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը:

Նմանատիպ նյութեր