211652_close_icon
views-count2850 դիտում article-date 17:23 19-09-2019

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/09/19/Թուրք-Յըլմազ-Տարոն-Մուրադյան/164651]Ermenihaber.am[/url]-ը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու: Յըլմազը, մասնակցելով «Galeri 77» ցուցահանդեսին, հայ Մուրադյանի վրձնին պատկանող 2 կտավ է գնել: Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod» կտավի համար վճարել է 66.000դոլար, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար:

Նմանատիպ նյութեր