211652_close_icon
views-count1495 դիտում article-date 15:14 19-09-2019

Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար 3-րդ անգամ է գումար հատկացվում ՊԵԿ-ին՝ 970 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում 3-րդ անգամ գումար հատկացնել ՊԵԿ-ին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատան կառուցման առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, 2-րդ փուլում (կառավարության օգոստոսի 8- նիստում) հատկացվել է 966 մլն դրամ, իսկ այս փուլում հատկացվում է 970 մլն դրամ: Աշխատանքները իրականացվում են մեկ անձից գնում կատարելու միջոցով: Վարչապետը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին, թե արդյո՞ք մինչև ս․թ․ հոկտեմբերի 11-ը, ինչպես նախատեսվել է, կավարտեն Գյումրու մաքսատան աշխատանքները: «Կարող է՝ անցնենք 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, սակայն հոկտեմբերի 11-ը մնում է ուժի մեջ: Կարող է բացման օրը փոխվել՝ կապված Ձեր, պարոն վարչապետ, երկրում չլինելու հետ»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի։

Նմանատիպ նյութեր