211652_close_icon
views-count1673 դիտում article-date 15:26 19-09-2019

Եթովպիան արագ աճող պետություն է․ Հայաստանը Եթովպիայում դեսպանություն կբացի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին (նստավայրը` Ադիս Աբեբա): Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. դեկտեմբերին: «Եթովպիան ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության: Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլեւ խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների և Աֆրիկյան Միության հետ:

Նմանատիպ նյութեր