1737 դիտում
16:02 19-09-2019
Երեխաները հնարավորություն կունենան բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին: Արձանագրությունը ստորագրվել է 51 պետությունների կողմից, ուժի մեջ է մտել 41 պետություններում: Այն բաց է ստորագրման ցանկացած պետության համար, որը ստորագրել, վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիան կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որևէ մեկը, կամ միացել է դրանց:
Արձանագրությունը կոչված է ամրապնդելու ու լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:
Ստորագրելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին, առաջարկություններին և Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:
Բացի այդ, Արձանագրության կողմ հանդիսանալու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Կոմիտեի՝ այնպիսի հաղորդագրություններ ստանալու ու քննարկելու իրավասությունը, որով մեկ Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Կոնվենցիայով կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որևէ մեկով սահմանված իր պարտավորությունները: Նման իրավասությամբ Կոմիտեն օժտվում է միայն այդ մասին Կողմ պետության համապատասխան հայտարարության դեպքում:
Նմանատիպ նյութեր
4738 դիտում
14:18 20-02-2020
Մարդիկ իրենց տներն էներգախնայող դարձնելու հնարավորություն կունենան․ Փաշինյան
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
835 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը