211652_close_icon
views-count71168 դիտում article-date 19:27 19-09-2019

Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում 3 քաղաքացիների հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքից. ոստիկաններն ու քննիչները պարզել են մասնակիցների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցների ինքնությունը, սպանության փորձ, որի ժանանակ հնչել էին կրակոցներ և 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին՝ 2-ը՝ Էրեբունի, մեկը՝ Վաղարշապատ բժշկական կենտրոններ։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են նշված գյուղի Ն. Մաթևոսայն և Ս. Ավագյան փողոցների խաչմերուկում նշված գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանի, 44-ամյա Արման Կիրակոսյանի և 25-ամյա Հարություն Հարությունյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/18/1135416/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ: Արդեն կանչով հիվանդանոց էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը: Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նշված անձինք հրազենային և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատրճանակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր