211652_close_icon
views-count1058 դիտում article-date 12:26 19-09-2019

ԵՊՀ-ն ներկայացրել է 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը

[b]ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույց[/b] [b]Սեպտեմբերի 22-ին՝[/b] Երևանի պետական համալսարանի 100-ամյակի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, նախատեսվում է կազմակերպել հեծանվարշավ: Հեծանվարշավը մեկնարկելու է Աբովյան 52 հասցեից (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), որտեղից ավելի քան 100 հեծանվորդ շարժվելու է հետևյալ երթուղով՝ Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Ագաթանգեղոս փողոց-Խանջյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց: Հեծանվարշավն ավարտվելու է Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց: [b]Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից՝[/b] • ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, • ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդես և անհատական հավաքածուի ցուցադրություն, • ԵՊՀ հրատարակած գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրություն ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, • 14։30-15։00-ն ԵՊՀ բակում ֆլեշմոբ ուսանողների կողմից՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին։ [b] Սեպտեմբերի 26-ին՝[/b] • ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ընդունվելու է ակադեմիական ազատության մասին հռչակագիր, ինչպես նաև տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, • հյուրերի կողմից եղևնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիշողության պուրակում, • 18:00-19:30-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն: [b]Սեպտեմբերի 27-ին՝[/b] • ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով, • 16:00-ին՝ համալսարանականների և հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, • 17:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ և հոբելյանական համերգ: [b]Սեպտեմբերի 28-ին՝[/b] • 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջինկուրսեցիների երդման արարողություն և ուսանողական մեծ համերգ-դիսկոտեկ, որի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը, • համերգի ավարտին՝ տոնական մեծ հրավառություն: [b]Երևանի պետական համալսարանի ռեկտորատ-YSU Հասցե՝ Ալեք Մանուկյան 1[/b]

Նմանատիպ նյութեր