211652_close_icon
views-count15511 դիտում article-date 22:23 18-09-2019

Ոստիկանապետի անհավանական եւ հավանական թեկնածուները. aravot.am

Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելուց հետո, նույնիսկ մինչ այդ, երբ դեռ լուրեր էին շրջանառվում պաշտոնանկության մասին, սկսվեցին նոր ոստիկանապետի անուն եւ անուններ շրջանառել: Կային նաեւ ինքնառաջադրվողներ: [url=https://https://www.aravot.am/2019/09/18/1066699/?fbclid=IwAR03AforbKpOSThJ9cj-mPKQz4gjofBwGRurM0dv6QJuJMhlAwLeLIu40Ro]Aravօt.am[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության պետի իշխանության ցանկալի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերն էլ առաջադրում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանին՝ «Նավակ Ճոճողին»: Նա մինչեւ Օսիպյանի հրաժարական էր ինքնառաջադրվում: Գաբրիելյանը եւ ֆեյսբուքում եւ հարցազրույցներում ասել է իր հավակնության մասին. «Ես մեր ընկերական կռուգում միշտ էլ ասել եմ, որ էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ։ Բայց դա չի նշանակում, որ այս պահի դրությամբ աչք ունեմ այդ աթոռին»: Սակայն ոստիկանության պետի պաշտոնին հավակնելու համար օրենքը որոշ չափանիշներ է սահմանում: Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին օրենք»-ի 14-րդ հոդվածի, (Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները) 1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի` Ոստիկանության բարձրագույն պաշտոններ` Ոստիկանության պետ, Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ: Ոստիկանության գլխավոր պաշտոններն են` գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ: Անդրանիկ Քոչարյանը կարծես համապատասխանում է օրենքի պահանջներին, նա 1990-1991 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 1991-1995 թվականներին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի: Գնդապետի նրա կոչումի մասին ոչինչ գրված է: Aravot.am-ը փորձեց պարոն Քոչարյանից ճշտել լուրը, սակայն նա տեղեկացրեց, որ Հայաստանում չէ, կվերադառնա 2 օրից: Ոստիկանապետի մյուս եւ ամենահավանական թեկնածուն փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն է, որն ունի գնդապետի կոչում, եւ մի կարեւոր հանգամանք էլ՝ վարչապետ Փաշինյանի ընկերն է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/09/18/1066699/?fbclid=IwAR03AforbKpOSThJ9cj-mPKQz4gjofBwGRurM0dv6QJuJMhlAwLeLIu40Ro]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր