32560 դիտում
18:17 18-09-2019
Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10219984906036662]էջում[/url] գրառում է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության վերաբերյալ։
«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:
Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»,– գրել է նա:
Ավելի վաղ Հասանովը հայտարարել էր, թե «մոտ ժամանակներս մենք մր խոսքը պատերազմի դաշտում կասենք»։
Նմանատիպ նյութեր
13606 դիտում
19:20 29-12-2020
Այդ «քայլը» հավերժ մնալու է պատմության սև էջերում, որպես չարիքի ու ավերածությունների միակ պատճառ. Արտակ Զաքարյան
5615 դիտում
18:46 16-04-2017
«Ոչ» քվեարկեք, թող իրենց տեղն իմանան. Կարո Փայլան
Այս բաժնից
457 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
352 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ