211652_close_icon
views-count20727 դիտում article-date 18:04 18-09-2019

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի միջամտության արդյունքում Տավուշի մարզի մի շարք դպրոցների խնդիրներ լուծում են ստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3048347311873574]էջում[/url] գրում է. «Առաջին նկարում Տավուշի մարզի Գոշ գյուղի վերին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցն է, որն ունի զուգարան երեխաների համար, բայց չի աշխատում, որովհետև ունի, պատկերացնում եք, ընդամենը 33 մետր կոյուղաջրերի հեռացման խողովակի խնդիր: Բնականաբար, մեկ-երկու օրվա ընթացքում կլուծեմ խնդիրը: Երկրորդ նկարում Գոշ գյուղի ներքին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցի երեխանների համար նախատեսված զուգարանն է. 21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից: Ուրախ եմ տեղեկացնել, որ հնարավոր եղավ լուծել նաև այս փոքր, բայց անչափ կարևոր խնդիրը, և շատ մոտ ապագայում երեխանները հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից զուգարանից: Երրորդ նկարում Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցն է: Այն հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարների կողմից, բայց բնական գազ չունի: Անցած տարի փորձել են դասասենյակները տաքացնել էլեկտրական տաքացուցիչների օգնությամբ, բայց գրեթե օգուտ չի տվել: Այս խնդիրը նույնպես այսօր կարողացանք լուծել՝ արտերկրում բնակվող հայ գործարարների օգնությամբ: Այս ձմռանը երեխանները կհաճախեն և կսովորեն տաք դասասենյակներում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր