211652_close_icon
views-count10784 դիտում article-date 15:51 18-09-2019

43 տարեկան հասակում մահացել է Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդիայի հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռիկսենն այսօր կյանքից հեռացել է 43 տարեկան հասակում: Ռիկսենը 2013 թվականից տառապում էր ծանր հիվանդությամբ՝ ամիոտրոֆիկ սկլերոզ: Վերջին շրջանում նա գտնվում էր Շոտլանդիայի կլինիկաներից մեկում և կորցրել էր շարժվելու ունակությունը: Ռիկսենը «Զենիթում» հանդես է եկել 2006-2009 թվականներին, դարձել Ռուսաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր, նվաճել ՈւԵՖԱ-ի Գավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: 2014 թվականին նա ընդգրկվել էր «Գլազգո Ռեյնջերս» ակումբի Փառքի Սրահ. այդ թիմում նա հանդես էր եկել 2000-20006 թվականներին: 2018 թվականին հոլանդական Սիտարդ քաղաքում՝ տեղի «Ֆորտունա» թիմի ստադիոնի մոտ, բացվեց Ռիկսենի արձանը: Նա այդ թիմում էր սկսել իր մարզական կարիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր