211652_close_icon
views-count6601 դիտում article-date 15:12 18-09-2019

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Այս մասին «Facebook»-յան իր էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Վ.Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ, սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթն արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է: Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանն իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ», - ասված է նրա գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր