211652_close_icon
views-count13971 դիտում article-date 13:20 18-09-2019

Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը: «Հրամանագիրը դեռևս չի ստորագրվել, բայց կարծում եմ այսօր կստորագրվի»,- նշեց Պետրոսյանը: 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիպանապետ:

Նմանատիպ նյութեր