211652_close_icon
views-count1139 դիտում article-date 12:40 18-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 9000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ), Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ 10 հա, 5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3000 քմ, Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, Արմավիր քաղաքում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1000 քմ, Լուսակերտ գյուղում՝ 2000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 2 հա, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 2 հա, Հացավան-Գառնի ավտոճանապարհին՝ 25 հա, Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 8000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ 400 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր