211652_close_icon
views-count2135 դիտում article-date 11:32 18-09-2019

Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Resignation/3096412?fbclid=IwAR3E1nqTiM4J2XAxsSFAF-3y3WxnE6gerhLdiahdTNPnAKZvmPSMaSV35YM]Tert.am[/url]-ը գրում է. Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու: «Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,-ասաց Տոնոյանը: Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»: Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, Տոնոյանն ասաց, որ առանց որևէ պատճառի որևէ հրաժարական չի լինում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Resignation/3096412?fbclid=IwAR3E1nqTiM4J2XAxsSFAF-3y3WxnE6gerhLdiahdTNPnAKZvmPSMaSV35YM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր