211652_close_icon
views-count1334 դիտում article-date 09:51 18-09-2019

Ձեր շնորհիվ կարող ենք ավարտին հասցնել մեր խենթ գաղափարը. 1Dram թիմ

Այս տարի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: 1Dram թիմը հանդես է գալիս խիզախ նախաձեռնությամբ՝ նորի և հնի խաչմերուկում վերածնունդ տալով մեծ բանաստեղծի թողած ժառանգությանը՝ արդի մոտեցումներով ու մատուցմամբ: Պատկերապատումների՝ նույնը ինքը կոմիքսների ստեղծման գաղափարը և ժրաջան գործն այսօր ծնունդ են տվել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով այս յուրօրինակ աշխատանքին: Ստեղծագործական թիմի մոտ միտքը ծագել էր դեռ տարիներ առաջ, և հստակ էր, որ երկար ու բարդ աշխատանք է սպասվում: «Թմկաբերդի առումը» այն ստեղծագործությունն էր, որ կարելի էր ու հնարավոր էր մատուցել պատկերապատումների տեսքով: Մենք հավատարիմ ենք մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը: Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել ենք հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: Մեր թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել ենք ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին: Կոմիքսը կամ, այլ կերպ ասած, գրաֆիկական պատմվածքն այսօր արդի մշակույթի յուրահատուկ ձևաչափ է, առանձնահատուկ շփում ընթերցողի և հեղինակի հետ: Վերջիններս լրացնում են այն բացով, որը առաջացել է գրքերի նկատմամբ հետաքրքության նվազմամբ: Պատկերները ավելի ճշգրիտ են փոխանցում սյուժեի տրամադրությունը, երանգները և բովանդակությունը: Գիրքը, որը հնարավոր կլինի տպագրել [url=https://www.gofundme.com/f/pr2xnv-the-capture-of-fort-tmuk]ձեր նվիրատվության միջոցով[/url], նախատեսված է 12+ տարիքային խմբի համար: Նախաձեռնությանը $20 և ավել գումարով աջակցողները կստանան գիրքը որպես նվեր, ինչպես նաև շնորհանդեսի հրավեր։ Տպագրությունը նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսվա ավարտին: Շնորհանդեսը կլինի նոյեմբեր ամսին Թումանյանի տուն թանգարանում։ Գիրքը և հրավիրատոմսը ստանալու համար խնդրում ենք ձեր կոնտակտային տվյալներն ուղարկել մեր էլ. հասցեով` [url=https://e.mail.ru/login?page=https%3a%2f%2fe.mail.ru%2fcompose%2f%3fmailto%3dmailto%[email protected]][email protected][/url]: 1Dram թիմը լիահույս է, որ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք կարողանալու ենք զարգացնել հայկական կոմիքսների արվեստը մեր երկրում: Մեզ համար անչափ կարևոր է ձեր աջակցությունը, որպեսզի հասկանանք, որ ճիշտ ճանապարհին ենք: Մենք հավատում ենք, որ ձեր շնորհիվ կարող ենք ավարտին հասցնել մեր խենթ գաղափարը: Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք մշտապես փորձելու ենք ձեզ ներկայացնել նոր կոմիքսների, պատկերապատումնեի շարք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր