211652_close_icon
views-count19582 դիտում article-date 19:58 17-09-2019

Ապրիլյան քառօրյայի լեգենդ դարձած հերոսները Շուշիում մկրտեցին ապագա հերոս զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անկախ Հանրապետություններ ունենալու և մեզ ժառանգելու համար մեր հայրերը չխնայեցին ոչինչ, և 2016 թվականի ապրիլին մեր պարտքն էր պահպանել այդ անկախությունը և ժառանգել մեր սերունդներին։ Ինչպես 2016 թվականի ապրիլը, այնպես էլ 2019 թվականի սեպտեմբերի 15-ը, մենք երբեք չենք մոռանալու, քանզի պատիվ ունեցանք մկրտելու այն սերնդին, ովքեր կրում են 2016 թվականի ապրիլին անմահացած հերոսների գենն ու անունը։ Սա գեթ ծրագիր չէր, այլ սուրբ նպատակ,նպատակ, որը կյանքի կոչվեց Սուրբ Խաչի օրը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի ձեռամբ: «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» երազանքը իրականություն դարձավ ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին՝ ի դեմս Ռուբեն Մխիթարյանի և ընկերների, այն ընտանիքների, ովքեր վստահեցին մեզ՝ իրենց հերոսների մարտական ընկերներին՝ այս սուրբ առաքելությունը, որը պատվով կկատարենք։ Շնորհավորում եմ իմ մարտական ընկերներին՝ կնքահայրերին և մեր սանիկներին.մենք այլևս բարեկամներ ենք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր