211652_close_icon
views-count2074 դիտում article-date 19:26 17-09-2019

Աշխարհի Գավաթ. Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի երկրորդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը այս փուլի երկրորդ պարտիայում սևերով հաղթեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի: Այսպիսով, մրցամարտում 1,5-0,5 հաշվով հաղթելով, Արոնյանը դուրս եկավ չորրորդ փուլ: Վաղը կկայանա երրորդ փուլի թայ-բրեյքը, իսկ չորրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր