211652_close_icon
views-count12515 դիտում article-date 13:23 17-09-2019

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քիչ առաջ հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը: Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:

Նմանատիպ նյութեր