901 դիտում
12:38 17-09-2019
ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 43 դեպք:
Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5կգ 600գ ափիոն, 596գ հաշիշ, 383գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29գ հերոին, 0,8գ կոկաին և 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ և 3 փամփուշտ: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց և 100 բջջային հեռախոս:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
696 դիտում
10:20 04-05-2020
ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք
787 դիտում
13:11 25-11-2020
ՊԵԿ-ը 2020 թ․ 3-րդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք
Այս բաժնից
238 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
241 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ